Ցրտահարություն չի լինի

07/04/2011

Առաջիկա երեք օրերին հանրապետության հովտային շրջաններում բացասական եղանակ եւ ցրտահարություն չի գրանցվի: Այս մասին երեկ tert.am-ին տեղեկացրել է «Հայպետհիդրոմետի» օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով` ապրիլի 7-ին եւ 8-ին առավելապես օրվա երկրորդ կեսին եւ ապրիլի 9-ին օրվա ընթացքում հանրապետության մի շարք շրջաններում տեղ-տեղ տեղումներ կգրանցվեն: Ապրիլի 9-ին կնկատվի նաեւ քամու ուժգնացում: Ապրիլի 8-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով: Ըստ Զարուհի Պետրոսյանի, ապրիլի 9-ի գիշերը բացասական` 3 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն կգրանցվի լեռնային շրաններում, սակայն դա այդ տարածքների համար վտանգավոր եղանակ չէ: Իսկ հովտային շրջաններում ապրիլի 9-ի գիշերը կգրանցվի` 3-8, ցերեկը` 12-15 աստիճան տաքություն: