Փետրվարի 18-ից ապրիլի 1-ը 15 խմբով անցկացվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավաստագրման քննություններ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 382 հավակնորդ: Նրանցից 8-ը չի ներկայացել, քննություններին մասնակցել է 364-ը, եւ նրանց 26%-ը չի հաղթահարել նվազագույն շեմը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման, համաձայն որի` 267 հավակնորդի շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: