Տեղում մահացել են

07/04/2011

ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասից երեկ ժամը 03:00-ին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժին, որ Կապան-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` ժամը 02:00-ի սահմաններում վերը նշված ճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, 27-ամյա Արամ Թարվերդյանը (նա պայմանագրային զինծառայող է, ծառայում է ՌԴ սահմանապահ զորքերում) վարելով իր անձնական օգտագործման «ԳԱԶ-2410» մակնիշի 53 ՏԼ 717 համարանիշի ավտոմեքենան` դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ մոտ 50-60 մետր գլորվել է ձորը: Վթարի հետեւանքով ինքը եւ ուղեւոր, Մեղրիի բնակիչ 25-ամյա Սամվել Ալեքսանյանը տեղում մահացել են: Նրանց դիակները ձորից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի տարածաշրջանի փրկարարները: Ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: