Օզի Օսբորնը գրում է սեփական թաղման սցենարը

07/04/2011

Հայտնի երաժիշտ Օզի Օսբորնը որոշել է զբաղվել իր թաղման սցենարի մշակմամբ: Նա չի ցանկանում, որ իր թաղումը վերածվի սգո տխուր արարողության: «Black Sabbath» խմբի 62-ամյա մենակատարի համար «լավագույն թաղումը ուրախ թաղումն է»: «The Sunday Times Magazine» պարբերականի իր սյունակում երաժիշտը գրել է. «Ես չեմ ուզում, որ իմ հարազատները տխրեն: Նրանք թող երջանիկ լինեն»: Նա ցանկանում է, որ իր թաղման արարողությունից անպակաս լինի սեւ հումորը։ «Օրինակ, մի քանի թակոց դագաղից կամ իմ անձնական բժշկի հայտարարությունն այն մասին, որ ինձ կենդանի են թաղել»,- գրել է Օսբորնը: Նրա խոսքով` իր համար միեւնույն է, թե ինչ երաժշտություն է հնչելու սեփական հրաժեշտի արարողությանը: «Անգամ կարող է պոպուրի լինել Ջասթին Բիբերի եւ Սյուզան Բոյլի երգերից: Կարեւորը, որ զվարճալի լինի: Պետք չէ տխրել»,- նշել է Օզի Օսբորնը: