Ջեբկիրների գործը դժվարացել է

05/04/2011

«Մոլորակը ջեբկիրների աշխարհ է, եւ միջազգային կառույցների գնահատականները մի նպատակ ունեն` մտնել ձեր գրպանը եւ մաքսիմալ բան հանել: Եվ այդ գնահատականները պայմանավորված են միմիայն ջեբկիրությամբ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` պատասխանելով հարցին` եթե առաջիկա համապետական ընտրությունները կեղծվեն, միջազգային դիտորդական կազմակերպությունները դրանք կրկի՞ն «հիմնականում եվրոպական չափանիշներին համապատասխան» կհամարեն: «Ես չեմ ուզում վիրավորել նրանց, որովհետեւ մենք էլ ենք այդ ջեբկիրական աշխարհի մարդ, ուղղակի մեր ջեբկիրությունը հերիքում է, որ մեր ժողովրդի գրպանը մտնենք: Նրանց ջեբկիրությունը աշխարհի շատ ժողովուրդների գրպանն է: Բայց այդ աշխարհն ավարտվում է: Եվ նրանք ժողովուրդ չեն ներկայացնում, նրանք շրջանակներ են, որ իրենց ժողովուրդներին էլ են կողոպտում: Այդ աշխարհներում էլ ժողովուրդները ոտքի են կանգնում: Սա տարածվում է ամեն ինչի վրա եւ բերում է նրան, որ այդ մարդկանց կողմից նման գնահատականներ տալը դժվարացել է»,- ավելացրել է Ա.Մանուչարյանը: