Հայաստանի 2006թ. պետական բյուջեի նախագծով մեկ ծառայողական ավտոմեքենայի պահպանման համար տարեկան նախատեսվում է 1 մլն 200 հազար դրամ: Վերջին մեկ տարվա ընթացքում այդ մեքենաների թիվն աճել է 210-ով ու դարձել 835, իսկ բենզինի ծախսը նախատեսվել է օրական 10 լիտրի հաշվարկով՝ 2005թ. 4 լիտրի փոխարեն: Հաշվի է առնվել բենզինի գնի աճը: