Անհնար է ստիպել

05/04/2011

«Մենք համաձայնեցինք, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, եւ, որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից: Պարոն նախագահը նույն մոտեցումը ցուցաբերեց Կոսովոյի խնդրի հետ կապված` ասելով, որ երբեք Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, բայց միեւնույն ժամանակ` զերծ կմնա որեւէ ռազմական գործողություններ վարելուց: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի կազմում: Իրեն պարտադրված դաժան պատերազմում նա պաշտպանել է իր հայրենիքը, եւ անհնար է ստիպել Ղարաբաղին` հրաժարվել իր անկախությունից»,- երեկ Սերբիայում Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: