Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը: Նրա մեկ այլ հրամանով Ա.Իսրայելյանը նշանակվել է Աշտարակի բաժնի պետ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով` Ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Շամիրյանը նշանակվել է Ավանի բաժանմունքի պետ` ազատվելով Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից: