«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում «Աթաթուրքական հետազոտական միության» նախագահ Թանսել Չոլաշանը հայտարարել է, թե Թուրքիայի ներկայիս վիճակը նման է Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանին: Ըստ նրա` պետք է պատրաստվել «ազատագրական» պատերազմի: «90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն աշխատում են կրկնել: Թուրքիայի արեւելքում Հայկական հարցն է, հարավում` քրդական: Կրկին ցանկանում են պետություն ստեղծել: Կրկին օրակարգային է Հայկական եւ Քրդական հարցը, բայց դրանից բացի` ցանկանում են թուրքերին տնտեսապես ոչնչացնել: Այնպիսի մի իրավիճակի է հասցվել երկիրը, որ բոլոր գործարանները փակվել են, բոլորը փողոցում են, գործազրկությունը սովորական երեւույթ է դարձել»,- ասել է նա: