Երեւի հունիսին

05/04/2011

«ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, երեկ tert.am-ի հարցին, թե` որքա՞ն է հավանականությունը, որ Ն.Փաշինյանին կարող են պայմանական վաղաժամկետ ազատել հունիսին, պատասխանել է. «Ըստ որոշ տեղեկությունների եւ ԵԽ ԽՎ պաշտոնյաների` ասվում է, որ բոլոր քաղբանտարկյալներին ազատ են արձակում պատժաչափի կեսը կրելուց հետո: Այս ընթացքում պատժի կեսը կրելուց հետո ազատ են արձակվել մի քանի քաղբանտարկյալներ, եւ այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Այս տրամաբանության շրջանակում է, որ բարձրանում է Փաշինյանին ազատ արձակելու հարցը»: