Այսօր` ապրիլի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես է գալու Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման կազմակերպման մեջ մեղադրվող գործարար Արա Կարապետյանը: news.am-ի փոխանցմամբ` Ա. Կարապետյանի պաշտպաններն ասել են, թե Կարապետյանը նոր բացահայտումներ եւ հիմնավորումներ է անելու դատարանում` ապացուցելով, որ մեղադրող կողմը եւ նախաքննական մարմինը կանխակալ եւ սուբյեկտիվ վերաբերմունք են ցուցաբերել այս քրեական գործին` թաքցնելով իրական մեղավորներին եւ հանցագործներին, եւ փորձում են դատել առանց ապացույցների: