Համաշխարհային տնտեսական ֆորումի 2011թ. հաշվետվության համաձայն` զբոսաշրջության մրցունակության առումով Վրաստանն առաջատար դիրք է զբաղեցրել Հարավային Կովկասում: Հաշվետվության մեջ տեղ են գտել աշխարհի 139 երկրներ: Վրաստանը 3.98 բալով զբաղեցրել է 73-րդ տեղը, ինչը գրանցվել էր նաեւ 2009 թվականին: 2009թ. համեմատ` Ադրբեջանի ցուցանիշը 7 հորիզոնականով անկում է ապրել եւ այս անգամ 3.85 բալով հանգրվանել է 83-րդ հորիզոնականում:
Հայաստանն առաջադիմել է մեկ հորիզոնականով եւ 3.77 բալով հայտնվել 90-րդ տեղում: 139 երկրներից առաջատարը Շվեյցարիան է` 5.68 բալ, իսկ հետնապահը` 2.56 բալ ունեցող Չադը: