Ուժ չեն կիրառի

02/04/2011

«Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների դեմ ուժ չի կիրառել եւ չի կիրառի»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` ըստ էության հերքելով Ադրբեջանի ավելի վաղ արած հայտարարությունները, թե «կհարվածեն բոլոր այն օդանավերին, որոնք կփորձեն թռիչք կատարել Ստեփանակերտ»: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան այդ սպառնալիքներին, նախօրեին հայտարարել էր, թե Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորն ինքն է լինելու: