«Ես չեմ մեռել»

02/04/2011

Արդեն մի քանի օր է, ինտերնետային կայքերում պարբերաբար լուրեր են հայտնվում Շառլ Ազնավուրի մահվան մասին: Երեկ, սակայն, Շառլ Ազնավուրը որոշել է պատասխանել դրանց: RTL ռադիոյի եթերում Ազնավուրն ասել է. «Ես սա զզվելի եմ համարում: Դա ինձ չի ուրախացնում: Ցավում եմ, բայց ես ավելի երկար եմ ապրելու, քան իրենք: Ես առողջ եւ երջանիկ եմ, եւ շատ գործեր ունեմ, փոխանակ լսելու, որ ինչ-որ մեկը նման շշուկներ է տարածում»: