Կազատե՞ն բոլորին

02/04/2011

«Ազատ արձակման հերթը կհասնի նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին: Նրանց պայմանական ազատ արձակման ժամկետն էլ է մոտենում, եւ կարծում եմ, որ նրանց հերթն էլ կհասնի, ջոկողություն չի դրվելու այդ մարդկանց մեջ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա ավելացրել է, թե իշխանությունները ցանկանում են բարեփոխումներ իրականացնել նաեւ այս ոլորտում: «Իշխանությունները ուշ թե շուտ բոլոր քաղբանտարկյալներին ազատ են արձակելու ՀԱԿ-ի եւ համաժողովրդական շարժման, ինչպես նաեւ` եվրոպական կառույցների ճնշման արդյունքում: Այս իշխանությունն այլեւս սպառել է քաղբանտարկյալ պահելու իր ռեսուրսը: Այնպես որ, մենք համոզված ենք, որ քաղբանտարկյալ չի մնա բանտերում: Արդեն իրենց խնդիրն է` մտածել, թե ինչպես են բաց թողնելու նրանց: Քանի դեռ 1 քաղբանտարկյալ կա, մենք պայքարելու ենք ու ամեն ինչ անելու ենք, որ ազատ արձակվեն: Դա լինելու է ՀԱԿ-ի ամենասուր հարցադրումը»,- հակադարձել է ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը: