Զգուշացեք

31/03/2011

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը երեկ մի շարք առաջարկներ է ներկայացրել ՀԱԿ-ին, որոնցից մեկով նա առաջարկում է փոփոխել ՀԱԿ-ի` «Լեւոն, նախագահ» կարգախոսը: Նա միաժամանակ զգուշացրել է, որ հակառակ դեպքում ՀԱԿ-ը կհայտնվի լուսանցքում: «Եթե նրանք չլսեն «Սարդարապատի» հորդորները, կհայտնվեն «օֆսայդում», այսինքն` լուսանցքում, իսկ այդ դեպքում առաջնորդողի դերում հանդես կգա «Սարդարապատ» շարժումը»,- ասել է Ժ. Սէֆիլյանը: