Խնդրագի՞ր է գրել

31/03/2011

Մեր տեղեկություններով` մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող Արա Հովհաննիսյանը ներման խնդրագիր է գրել նախագահ Սերժ Սարգսյանին: Ա.Հովհաննիսյանի պայմանական վաղակետ ազատ արձակման ժամկետը լրանում էր այս տարվա սեպտեմբերին, բայց քաղբանտարկյալը որոշել է ներման խնդրագիր գրել, ինչը ավելի հավանական է դարձնում նրա ազատ արձակումը: Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս են ասել, որ եթե Մարտի 1-ի գործով դատապարտվածները ներման խնդրագիր գրեն, անպայման կազատվեն: Բավականին երկար ժամանակ այս կոչը չէր ընդունվում քաղբանտարկյալների կողմից: Ավելացնենք, որ Ա.Հովհաննիսյանն արտերկրից վերադարձել էր 2008թ. ընտրություններից առաջ: Նա «Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Սմբատ Այվազյանի սանիկն է: Այվազյանը երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է, թե տեղյակ չէ այդ մասին: