«Սոչիի հանդիպումից հետո առաջընթացի համար որոշակի տարածություն կա: Մինսկի խումբն աշխատում է, թեեւ համանախագահներին հաճախ քննադատում են: Իսկ քննադատում են, քանի որ չեն տիրապետում նրա գործունեության մասին ինֆորմացիային»,- DELFI-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը: «Այն, ինչ նրանք առաջարկում են ՌԴ նախագահի միջնորդությամբ, կարծում եմ, առաջընթացի լուրջ հիմք է: Սակայն Մինսկի խումբը կողմերի խնդիրը չի լուծի, այն կարող է առաջարկել տարբեր պլաններ, բայց եթե չլինի կողմերի քաղաքական կամքը, ոչ ոք իրավիճակը լուծման ուղղությամբ չի շարժի»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից դիպուկահարների հետքաշման առաջարկից հրաժարվելուն, ապա Աժուբալիսը նշել է, թե նմանօրինակ առաջարկները վստահության «փոքրիկ քայլեր են»: