Օբամայի գիշերային սարսափը

31/03/2011

«Heartland: Eurasian review of geopolitics» պարբերականը հրապարակել է «Ռուսաստանի բարեկամներն ու թշնամիները» քարտեզը` այն անվանելով «Օբամայի գիշերային սարսափ»: Ըստ «Վոեննոյե օբոզրենիե» կայքի` քարտեզում նշված են Մոսկվայի էքսպանսիոնիստական հակումները: Պարբերականի կարծիքով, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը գաղտնի ծրագիր ունեն` «Նախագիծ Ռուսաստան» անունով, եւ այն հետեւողականորեն կյանքի են կոչում: Այդ նախագծի նպատակն է «Ռուսական միության» ստեղծումը, Ռուսաստանի կազմում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ինտեգրումը: Ըստ այդ ծրագրի` «Ռուսական միության» մեջ պետք է մտնեն Ուկրաինայի մի մասը` Արեւելյան Ուկրաինան եւ Ղրիմի թերակղզին, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը:

«Ռուսական միության» թշնամիներ են անվանվել Լեհաստանն ու Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան: Երկրորդ պլանի թշնամիներն են Շվեդիան, Ռումինիան եւ Վրաստանը: