Մոսկվայի Կրեմլի Բորովիցկի աշտարակի դարպասներով ներխուժել է մի մեքենա, որի ղեկին կին է եղել, իսկ սրահում` երկու երեխա: Նա պահանջել է հանդիպում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նա արգելափակել է դռները եւ ոստիկաններին, ովքեր փորձել են բանակցություններ վարել, ներս չի թողել: Հերթապահի խոսքով, արդեն երկրորդ անգամ է այդ կինը նման քայլի դիմում: Կնոջ անունը Ալեսյա Ռուդենկո է: Նա 32 տարեկան է, Բրյանսկի մարզի բնակիչ: Երեխաները 9 եւ 7 տարեկան են: Նա բնակարան եւ նյութական օգնություն է պահանջում ՌԴ նախագահիգ` հակառակ դեպքում սպառնում է սպանել իրեն եւ երեխաներին: