Ապօրինի կազինոյի «տանիքը»

31/03/2011

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդու` Արտյոմ Չայկայի «մարդիկ» կապեր են ունեցել ձեռնարկատեր Իվան Նազարովի հետ, ում կասկածում են Մերձմոսկվայում ապօրինի կազինո ունենալու մեջ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով վկայի ցուցմունքները: Այն, որ քննության նյութերում նշվում է Արտյոմ Չայկայի անունը, հաստատել են նաեւ ՌԴ Քննչական կոմիտեում: Միեւնույն ժամանակ, ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւան հայտարարել է, թե «անանուն վկաների անհեթեթությունները» մեկնաբանության արժանի չեն: Հիշեցնենք, որ Նազարովի դեմ մեքենայությունների փաստով քրեական գործ էր հարուցվել մարտի 22-ին, սակայն մեկ օր անց Դատախազությունը կարճել էր այն: