Հասավ Թուրքիա

31/03/2011

Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարի հետեւանքով առաջացած ռադիոակտիվ ամպը հասել է Թուրքիա: Ըստ «Milliyet»-ի` ռադիոակտիվ ամպը Թուրքիայի տարածք է հասել Էգեյան ծովով: Թուրք փորձագետները վստահեցնում են, որ այդ ամպը որեւէ սպառնալիք չի ներկայացնում: «Այդ ամպերը գտնվում են 10.000 մետր բարձրության վրա, իսկ 5000 մետր բարձրության վրա արդեն անձրեւային ամպեր չեն կարող գոյանալ: Այնպես որ` այդ ռադիացիան անձրեւի միջոցով մեզ չի հասնի: Հիմնական վտանգը ճապոնական արտադրության սննդամթերքի մեջ է»,- ասել է թուրք պրոֆեսոր Միքթադ Քադըօղլուն: Իսկ թուրք օդերեւութաբան Բյունյամին Սյուրմելին գտնում է, որ, ամեն դեպքում, պետք է լուրջ վերաբերվել ռադիացիոն վտանգին. «Պետք է որոշել, թե այդ ամպերը որ տարածաշրջանների վրա կարող են ազդեցություն գործել: Չնայած նշվում է, թե շատ քիչ է հավանականությունը, որ ռադիացիան անձրեւի միջոցով հասնի հողին, սակայն, ամեն դեպքում, դրան պետք է լուրջ վերաբերվել»: