Ժամանակակից խարդախություններ

01/11/2005

Խարդախություն կատարելու կասկածանքով հոկտեմբերի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Հակոբյանին: Վերջինս կասկածվում է Մուսալեռ գյուղի տներում հեռախոս անցկացնելու պատրվակով մի շարք քաղաքացիներից խաբեությամբ 282 հազար դրամ, 420 ԱՄՆ դոլար եւ 100 եվրո գումար վերցնելու եւ յուրացնելու մեջ: Կատարվում է հետաքննություն։

Իսկ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նորից խարդախության կասկածանքով բերման են ենթարկել 1979թ. ծնված Արմինե Պետրոսյանին: Նա կասկածվում է մի շարք ՍՊԸ-ների տնօրենների վստահությունը չարաշահելու միջոցով համակարգիչների տիրանալու մեջ: Մեր տեղեկություններով, նա այս ՍՊԸ-ների տնօրեններին ասել է, որ ցանկանում է ինտերնետ ակումբ բացել, եւ վարձակալությամբ խնդրել է նրանց համակարգիչները: Սակայն հետագայում ոչ գումարն է տվել, ոչ էլ համակարգիչները ետ վերադարձրել: Այդպես Ա. Պետրոսյանը 4 համակարգիչ վերցրել է Ավան թաղամասի բնակիչ Վահե Ավանեսյանից, իսկ Մաշտոցի պողոտայում գտնվող «Ուլտրանետ» ՍՊԸ տնօրեն Սամվել Հակոբյանից` 5 համակարգիչ: