Շեւարդնաձեն անհանգստացած է

29/03/2011

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն կոչ է արել Վրաստանի իշխանություններին` անմիջապես բանակցություններ սկսել Հայաստանի իշխանությունների հետ` կապված Մեծամորի ատոմակայանի անվտանգության հետ: «Հայաստանի ատոմակայանի վիճակի մասին հաղորդագրությունները խորը անհանգստության տեղիք են տալիս»,- «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է նա: Նաեւ հավելել է. «Ինչպես պարզվել է, հայկական ատոմակայանը ամենաողբալի վիճակում է, եւ այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք չկա, եւ դա սպառնում է ամբողջ տարածաշրջանին»: Շեւարդնաձեի կարծիքով` նման պայմաններում Վրաստանի իշխանություններն ուղղակի պարտավոր են բանակցություններ սկսել Հայաստանի հետ եւ ամեն ինչ անել «սպասվող ողբերգությունից» խուսափելու համար: