Զեկույցը հերքում է

29/03/2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂ հարակից շրջաններ իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը ներկայացնում է համանախագահների տեսակետը տեղում իրավիճակի վերաբերյալ, որն, ինչպես եւ նախորդ զեկույցի դեպքում, եւս մեկ անգամ հերքում է ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Հայաստանը կիսում է համանախագահների տեսակետն առ այն, որ միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ապահովել ապագայի ավելի հստակ հեռանկարներ տարածաշրջանի համար: Ակնկալում ենք նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արեւելյան մաս, ինչպես նաեւ` Շահումյանի շրջան, եւ համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին»,- ասել է Տ. Բալայանը: