Երեկ բնապահպանների կազմակերպած ֆորումի մասնակիցներին Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը զարմացրեց իր մտքի ճարտարապետությամբ. «Ես նստած ունկնդրում էի, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ 15 տարի մենք բոլորս քաղաքում չենք գտնվել, հետո 15 տարի անց հավաքվել ենք էստեղ եւ հանկարծ հայտնաբերել, որ քաղաքից, բանից պարզվում ա, բոլորը չէին գնացել, ինչ-որ փոքր քանակությամբ չինովնիկներ են մնացել, որոնք էս քաղաքի հողերը բաժան-բաժան են արել ու իրենց ցանկություններով կառուցապատել»: Բայց գլխավոր ճարտարապետը ֆորումին նստած կարողացել է նաեւ «խորանալ» ու տեսել է, որ՝ «չէ՜, էդպես չի, բոլորս էլ էստեղ ենք եղել էդ 15 տարիներին, եւ 15 տարի ոչ միայն կանաչ տարածքներ ենք հատել, 100.000-ից ավելի ինքնակամ կառույցներ ենք իրականացրել, եւ այդ բոլորը միայն չինովնիկները չեն իրականացրել, մե՛նք ենք արել օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներից ելնելով»:
Ն.Ա.