ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թեհրան, հանդիպել է Մ. Ահմադինեջադի հետ: ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նրանք կարեւորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձել` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, Թեհրան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ, «Վահդաթ» համալիրում մասնակցել է Նովրուզի տոնակատարությանը եւ հանդես եկել շնորհավորական խոսքով: