Հռոպի պապ Բենեդիկտոս 16-րդը նախօրեին կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում եւ բանակցություններ սկսել: «Լիբիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում խաղաղության հաստատման համար աղոթք ուղղելով Աստծուն` դիմում եմ միջազգային կազմակերպություններին, քաղաքական եւ ռազմական առաջնորդներին` անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները»,- ասել է Հռոմի պապը:
Ենթադրվում է, որ Բենեդիկտոս 16-րդի կոչը վերաբերում է ոչ միայն կոալիցիային, այլեւ Կադաֆիին: Հռոմի պապը կոչ է արել հրադադարի հասնելու համար օգտագործել բոլոր հնարավոր միջոցները: