Ամրապնդում են

26/03/2011

Միջազգային հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի համաձայն` ԱՊՀ երկրներում ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ նախանշաններ չեն նկատվում, այլեւ քաղաքական համակարգն աշխատում է ոչ թե այն արմատախիլ անելու, այլ` ամրապնդելու ուղղությամբ: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում «Freedom House»-ի` հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերն ասել է. «Նորմալ քաղաքական միջավայրում քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները առանցքային դեր են խաղում կոռուպցիայի դեմ պայքարում: Մինչդեռ հետխորհրդային պետությունների մեծ մասում դրանք անգործության են մատնված: Քաղաքական իշխանությունը, պետական կառույցները ուժասպառության են հասցրել այդ ինստիտուտները, ինչը վատ է եւ՛ ողջ հասարակության, եւ՛ առանձին քաղաքացու համար»: