Նախագահ Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից որեւէ մեկին չի ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու: Այս մասին երեկ tert.am-ին ասել է ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրեն ինչ-որ երիտասարդ է մոտեցել, ներկայացել է որպես նախագահի նստավայրի աշխատակից եւ ասել է, որ «ՀՀ նախագահի հանձնարարականով, նախագահի անունից»` Յուրի Վարդանյանը ցանկանում է հանդիպել իր հետ եւ առանձնազրույց ունենալ: