Սեփական աչքի էֆեկտը

26/03/2011

«Ես գյուղատնտեսության մեջ իրենց պես խորը մասնագիտացված չեմ, դրա համար գնահատել չեմ կարող»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով տարբեր ոլորտների պաշտոնյաների հետ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումների, հանձնարարությունների եւ գյուղական շրջաններ այցելությունների մասին հարցին: Միգուցե այդ միջոցառումներն ունեն ընդամենը նախընտրակա՞ն բնույթ: «Բայց դա լավ է, նույնիսկ, եթե նախընտրական է: Լավ է, եթե նախագահը գնում եւ իր աչքերով տեսնում է, թե ինչպես է ապրում իր ժողովուրդը, ոչ թե լսում է պնակալեզների զեկույցները, որոնք գալիս եւ ասում են` թե` շեֆ ջան, ամեն ինչ լավ ա: Նախագահը գնում է, տեսնում է, թե ինչպես են մարդիկ ապրում, ու սկսում է երեկոները մտածել, թե ում է պետք պատժել այս վիճակի համար: Հուսով եմ, որ եզրակացությունները շուտով կտեսնենք»,- պատասխանել է նա: