1 մլրդ դրամ՝ դպրոցներին

01/11/2005

«Լինսի» հիմնադրամն ու USAID-ը 1 մլրդ դրամի չափով գումար կհատկացնեն դպրոցների վերանորոգման համար: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ այդ գումարները կուղղվեն դպրոցների վերանորոգմանը, ջեռուցման եւ ջրամատակարարման նոր համակարգերին: