Ինչքան շուտ, այնքան լավ

24/03/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան տիկին Դիանա Յանսենին (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերը հանձնելու ժամանակ շնորհակալություն է հայտնել Շվեդիային` Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է այն բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ովքեր այդ ճանաչումով ոչ միայն հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ այդ քայլով իրենց նպաստը բերում նաեւ հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը: «Որքան շուտ թուրքերը ճանաչեն իրենց անցյալը, այնքան լավ` եւ՛ իրենց, եւ՛ մեզ համար: Մենք, իրավամբ, անցյալով չենք ապրում, եւ դրա վառ ապացույցը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունն էր, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար երբեւէ կարող էր դառնալ երկրորդական»,- ասել է նախագահ Սարգսյանը: