«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում երբեք չի եղել ավելի «քրեականացված, կոռումպացված եւ ավելի ցածր մակարդակի խորհրդարան, քան` այժմ»: Նաեւ հավելել է, թե` լինելով երեք գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, նման ցածր մակարդակ երբեւէ չի տեսել: Ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն ասել է. «Ո՞վ է քրեական աշխարհի ներկայացուցիչ Ազգային ժողովում: Հրապարակեք ցանկը»: «Ես չեմ կարող այդքան պատգամավորների անուն ասել: Հանկարծ մեկի անունը չտամ, եւ նա նեղանա… Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գործող խորհրդարանը կոռումպացված է»,- հակադարձել է Հակոբյանը` հավելելով, թե ինքը հավատում է, որ երկրի ղեկավարը ցանկանում է իրավիճակը փոխել դեպի լավը, սակայն նման խորհրդարանի պայմաններում դա անիրատեսական է: