Կադաֆիի ուղերձը

24/03/2011

Լիբիայի նախագահ Մուամմար Կադաֆին երեկ գիշերը մայրաքաղաք Տրիպոլիում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առաջ: Ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ: Կադաֆին իր կողմնակիցներին է դիմել իր նստավայրերից մեկի պատշգամբից: Նա կրկին հայտարարել է, որ Լիբիան «ցանկացած գնով» հաղթանակ է տոնելու այն երկրների դեմ, որոնք «իսլամի դեմ խաչակրաց արշավանք» են սկսել, եւ կոչնչացնի ռեժիմի հակառակորդներին երկրի ներսում: Կադաֆիի խոսքով, Լիբիայի վրա է հարձակվել «ֆաշիստների կույտը», որոնք, ի վերջո, հայտնվելու են «պատմության աղբարկղում»: