«Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային կոմյունիկեի ընդունումը, որում հստակ արձանագրված կլինեն հակամարտության կողմերի նկատմամբ պատժամիջոցները, կնպաստի բանակցային գործընթացին եւ զգալիորեն կնվազեցնի Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքներն ու հավակնությունները»,- երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նաեւ ասել է. «Բրյուսելում իմ հանդիպումների ընթացքում Եվրամիության ղեկավարությունը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման անթույլատրելիության մասին: Այդ համատեքստում, եթե միջազգային հանրությունը համապատասխան կոմյունիկե ընդունի, ադրբեջանական ռազմական եռանդը կսառի»: