Լեհաստանում Թուրքիայի դեսպանության ճնշման տակ Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» ցուցահանդեսը տեղափոխվել է Վրոցլավ քաղաքի կենտրոնից եւ այժմ ցուցադրվում է Ժամանակակից արվեստի թանգարանում: Վրոցլավի իշխանությունները պնդում են, որ ցուցահանդեսի տեղափոխման պատճառը լուսանկարների բնույթն է, ինչը հանդիսատեսի մոտ կարող էր շոկ առաջացնել: Սակայն Լեհաստանի Հայ Առաքելական եկեղեցու պնդմամբ՝ իրական պատճառը Թուրքիայի դեսպանության բազմաթիվ նամակներն ու հեռախոսազանգերն էին: Հոկտեմբերի 24-ին Վրոցլավի կենտրոնական հրապարակում բացված ցուցահանդեսը ներկայացնում էր 1915թ. արված 40 լուսանկար, որոնց վրա պատկերված են հայ զինվորների եղբայրական գերեզմանները, երեխաների դիակները, կախաղան հանված մարդիկ: Այդ նկարները շոկ էին առաջացրել լեհերի մոտ, որոնցից շատերը չգիտեին այդ ողբերգական իրադարձությունների մասին: Անցյալ տարի Լեհաստանը դիմադրեց թուրքական դիվանագետների սպառնալիքներին եւ Կրակովում բացեց Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը