Երեկ մի շարք հասարակական գործիչներ, լրագրողներ հանրային պահանջագիր են ներկայացրել Սերժ Սարգսյանին` պահանջելով հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել:
«Արդեն 8-րդ օրն է, ինչ Երեւանի Ազատության հրապարակում հացադուլի մեջ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր եւ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` այդ կերպ արտահայտելով իր ընդվզումը ներկա վիճակի եւ ահազանգը երկրի վտանգված ապագայի համար: Հացադուլի հենց առաջին օրվանից` մարտի 15-ից, իշխանության ամենաբարձր մակարդակները ցուցաբերեցին բացառիկ հակամարդկային վերաբերմունք հացադուլ հայտարարած քաղաքացու հանդեպ` չթույլատրելով վրանի կամ տաքացուցիչի տեղադրում: Իսկ քաղաքացիների նախաձեռնությամբ դա անելու փորձերը առանց բացատրության ու հիմնավորման կոպտորեն կանխվեցին Ոստիկանության կողմից: Հարցի քննարկումը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, անգամ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հետ չհանգեցրին խնդրի լուծման, թեեւ ՄԻՊ-ը հայտարարել է, որ Ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եւ խախտում են Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները: Չարաշահելով պրն Հովհաննիսյանի ակցիայի խաղաղ ու անաղմուկ բնույթը, իշխանություններն անմարդկային վերաբերմունքը հասցրեցին ծայրագույնի: Մարտի լույս 23-ի գիշերը Հովհաննիսյանը գիշերել է գրեթե չդադարող անձրեւի ու մեկ միջին չափի հովանոցի տակ, իսկ հորդ անձրեւահոսքը ուղղակի ողողել էր նրա նստարանի շուրջբոլորը, ինչը կրկնապատկում է առողջությանը սպառնացող վտանգները` հրատապ չկանխվելու դեպքում վերածվելով կյանքի համար սպառնալիքի: Ստեղծված իրադրությունը հարկադրում է դիմել հանրապետության նախագահին: Սույն հանրային պահանջագրի տակ ստորագրողներս Սերժ Սարգսյանից պահանջում ենք այսօր` մարտի 23-ին, ապահովել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու համար վրան տեղադրելու` պետության պարտավորության կատարումը: Այս պաhանջը չկատարելու դեպքում մեզ ենք վերապահում պետության պարտավորության իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ:
Սոնա Այվազյան` «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
Լեւոն Բարսեղյան` Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Նադեժդա Հակոբյան` «Մենք+» սոցիալական հ/կ
Անահիտ Հակոբյան` «Կրթության ասպարեզ» հ/կ
Ժաննա Ալեքսանյան` Լրագրողներ հանուն մարդու իրավունքների
Ավետիք Իշխանյան` Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Լառա Ահարոնյան` Կանանց ռեսուրսային կենտրոն
Հրայր Սավզյան` «Էկոդար» հ/կ
Միքայել Արամյան` Ընդդեմ իրավական կամայականության
Աշոտ Մելիքյան` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Իզաբելլա Սարգսյան` «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության»
Լալա Ասլիկյան` «Հույս» հ/կ
Սեդա Մելիքյան` Փաստաբաններ մարդու իրավունքների համար
Հովսեփ Խուրշուդյան` Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
Ա. Լեփեջյան` «Սուրբ Սանդուխտ» տիկնանց միություն
Սիլվա Վարդանյան` Զարթոնք 89
Հ. Ասլանյան` «Շողեր միություն»
Գ.Գաբրիելյան` «Էկոլոգիական ակադեմիա»
Կ. Ղամբարյան` «Թռչնասերների կենտրոն»
Ս.Ադամյան` համակարգող խմբի անդամ, «Էկոլոգիական հասարակական դաշինք»
Գագիկ, Մարիամ Սուխուդյաններ
Հակոբ Սանասարյան` Կանաչների միություն
Էդիկ Բաղդասարյան` լրագրող