Չինական վիրուս

24/03/2011

Վրաստանում չինական վիրուսի տարածման հավանականությունը փոքր է: Այս մասին, ըստ վրացական «Գրուզիյա Online» գործակալության, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային գիտական կենտրոնի ներկայացուցիչ Պաատա Իմնաձեն: Ըստ նրա` նոր վիրուսը բավական վտանգավոր է, սակայն դրա տարածումը Վրաստանում քիչ հավանական է: Այսուհանդերձ, Իմնաձեն Վրաստանի բնակչությանը խորհուրդ է տվել` վիրուսը տարածող ոջիլի խայթոցի դեպքում, խայթած տեղը լվանալ օճառաջրով եւ մեկ ամիս հետեւել խայթած տեղին, իսկ բարդությունների առաջացման դեպքում դիմել բժշկի: