Բերման են ենթարկել

24/03/2011

Մարտի 22-ին` ժամը 09:00-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, թմրամիջոց պահելու կասկածանքով, Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել հանցավոր աշխարհում «Նշանիկ» մականվամբ հայտնի, 30-ամյա Նշան Ս.-ին, 26-ամյա Ռուզաննա Ս.-ին եւ 23-ամյա Կարեն Ս.-ին: Նշան Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից զննությամբ հայտնաբերվել է պլաստմասսե ծալովի սեւ բռնակով, արտասահմանյան արտադրության թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Ըստ Նշան Ս.-ի հայտարարության` ատրճանակը պատկանում է իրեն: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Նշան Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: