Բեռլուսկոնին` գովազդում

24/03/2011

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դարձել է «Կախարդական Իտալիա» գովազդային հոլովակի հերոսը: Տեսահոլովակը նկարահանվել է Իտալիայի կառավարության կողմից: 30 վայրկյան տեւողությամբ այդ գովազդային տեսահոլովակի նկարահանման նպատակը սեփական երկրի մշակութային ժառանգության հանդեպ իտալացիների հետաքրքրությունը մեծացնելն է։ Տեսահոլովակը ցուցադրվելու է Իտալիայի պետական հեռուստաալիքների եթերով:

Տեսահոլովակում Բեռլուսկոնին «Իտալիա» անունը կրող մի գիրք է թերթում եւ հեռուստադիտողներին պատմում Իտալիայի մշակութային ժառանգության մասին: «Ավելի քան 100.000 եկեղեցի եւ հուշարձան, 40.000 պատմական շինություն, 35.000 թանգարան, 2500 ճարտարապետական կոթող եւ ավելի քան 1000 թատրոն: Դուք դա գիտեի՞ք: Օգտագործեք ձեր արձակուրդը` այս կախարդական Իտալիան բացահայտելու համար, որպեսզի սիրեք այն»,- տեսահոլովակում ասում է վարչապետը: Տեսահոլովակում, զուգահեռաբար, ցուցադրվում են Վենետիկ, Ֆլորենցիա, Հռոմ, Լորետո եւ Օրվիետո քաղաքների տեսարժան վայրերը: