Եվս երկո՞ւսը

22/03/2011

Մեր տեղեկություններով` պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումները կայացնող համապատասխան հանձնաժողովը ապրիլի 1-ի նիստում քննարկելու է քաղբանտարկյալներ Արամ Բարեղամյանի եւ Շմավոն Գալստյանի ազատ արձակման հարցը: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ժամկետը լրացել է այս տարվա փետրվարին: Այնպես որ, չի բացառվում, որ մինչեւ ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքը այս երկու քաղբանտարկյալները եւս լինեն ազատության մեջ: Որոշ տեղեկությունների համաձայն` իշխանությունները քաղբանտարկյալներին ազատ արձակելու այս ճանապարհն են ընտրել: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ` նրանք դեռեւս չեն ուզում այս տարբերակը կիրառել նաեւ քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Վերջինիս պայմանական ազատվելու ժամկետը լրանում է 2011թ. ապրիլի 6-ին, Ս.Միքայելյանինը` ուղիղ 1 տարի հետո: