Կինգ-Կոնգը վերադառնում է

01/11/2005

«Նյու Յորք թայմս» թերթը գրում է, որ նոր զելանդացի ռեժիսոր Պիտեր Ջեքսոնի «Կինգ-Կոնգ» ֆիլմը, որի նկարահանումներն արդեն ավարտին են մոտենում, Հոլիվուդի վերջին տարիների ֆիլմերից ամենաթանկարժեքն է: Ծախսերը, չհաշված գովազդայինը, հասել են 270 մլն դոլարի: Դեռեւս 1997թ. «Տիտանիկ» ֆիլմի ծախսերը հասնում էին 200 մլն-ի, որից ստացված շահույթն ավելի քան 600 մլն դոլար էր: Universal Pictures կինոընկերության ղեկավարությունը որոշել է 3 ժամ տեւողությամբ «Կինգ-Կոնգ» ֆիլմը չկրճատել եւ ցուցադրել ամբողջությամբ: Կինոընկերության ղեկավարությունը կարծում է, որ հսկա գորիլայի եւ շիկահեր գեղեցկուհու (որի դերը մարմնավորում է Նաոմի Ուտոսը) սիրավեպը Դի Կապրիոյի եւ Քեյթ Ուինսլեթի սիրավեպից պակաս հետաքրքիր չի լինի: «Կինգ-Կոնգ» ֆիլմը ԱՄՆ-ում էկրան կբարձրանա 2005թ. դեկտեմբերի 14-ին: