Երեկ Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության հանրահավաքը: Նա հայտարարել է, որ արմատապես փոխել է իր վերաբերմունքը «Ժառանգություն» կուսակցության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ` վերջինիս «խիզախ քայլից» հետո: Նա հանրահավաքից հետո երթով շարժվել է Ազատության հրապարակ եւ իր աջակցությունն է հայտնել Ր. Հովհաննիսյանին: Կարապետիչի փոխանցմամբ` եթե Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքի նպատակը Ազատության հրապարակի նվաճումն էր, ապա իրենք մտադիր են միայն աջակցել Հովհաննիսյանին: Ի դեպ, նա բացառել է «Ժառանգությանը» միանալու հնարավորությունը` ասելով. «Ես միացել եմ ժողովրդական շարժմանը»: Հարցին, թե ինչո՞ւ է որոշել ինքն աջակցել Ր. Հովհաննիսյանին, ում ոչ վաղ անցյալում «ագենտ» էր անվանում, Տ. Կարապետյանը պատասխանել է. «Ասել եմ ու չեմ զղջում ասածներիս համար, բայց ես նրան կապել եմ Պետդեպի հետ, արեւմտյան գաղափարների հետ: Այսօր, տեսնելով խիզախ քայլերը, վերանայում եմ իմ մոտեցումները, դա նորմալ է»: