Պաշտոնանկ է արել

22/03/2011

«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնանկ է արել Ներքին գործերի նախարարության միանգամից 6 գեներալի: Նրանք պաշտոններ են զբաղեցրել ինչպես բուն համակարգում, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատություններում: Պաշտոնանկ է արվել ծայրահեղականության դեմ պայքարի օպերատիվ ծառայողական գործունեության ապահովման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիմիր Բուլատովը (այս ստորաբաժանումը հիմնականում զբաղվում է ընդդիմության դեմ պայքարելով), Հյուսիսկովկասյան տրանսպորտային վարչության ղեկավար Իգոր Ժուկովը (այս վարչության ղեկավարներին մեղադրում են Հյուսիսային Կովկասում ծայրահեղականության հետ համագործակցելու եւ առավել մեծ չափերի կաշառքներ ստանալու մեջ), ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր Նիկոլայ Միխայլովը եւ ՆԳՆ Տյումենի իրավաբանական ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Չիսլովը: Պաշտոնանկությունների պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: