Տեղում մահացել է

22/03/2011

Երեկ ժամը 12:00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի վրա գտնվող թոնրատան մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել: Նշված վայր է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Վաղարշյան փողոցի 13/5 հասցեում գործող թոնրատան հետնամասում գտնվող էլեկտրացանցի բաշխիչ ենթակայանում հոսանքահարվել եւ տեղում մահացել է 37-ամյա Սամվել Դավթյանը: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Դավթյանը «Ցիտադել» ՍՊԸ-ի տնօրենն էր: Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: