Բրայզան գոհ է

19/03/2011

«ԱՄՆ-ը արդեն շատ բան է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար եւ կանի ամեն ինչ առաջընթացի ապահովման համար, որ արձանագրվել է Սոչիում մարտի 5-ին»,- այդ մասին ադրբեջանական «Trend» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Վաշինգտոնը լքելուց եւ Բաքու գալուց առաջ ես հնարավորություն եմ ունեցել քննարկել Մինսկի գործընթացը երկկողմ հարաբերությունների համատեքստում` նախագահ Օբամայի եւ պետքարտուղար Քլինթոնի հետ: Ես ականատես եմ եղել, որ Վաշինգտոնը ձգտում է անել ամեն ինչ, որ կողմերին օգնի համաձայնության հասնել»,- նշել է նա: Ըստ նրա, ԱՄՆ-ը կիսում է հակամարտության խաղաղ կարգավորման շահագրգռվածությունը։