Դատարանում է

19/03/2011

ՀԱԿ ակտիվիստ, բռնցքամարտի աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը ավարտվել եւ երեկ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Ֆանտաստիկ արագությամբ ավարտվեց նախաքննությունը»,- «Ա1+»-ին ասել է ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա` եթե իշխանությունները խելամիտ լինեն, ապա մինչեւ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը` ապրիլի 8-ը, ազատ կարձակեն բոլոր քաղբանտարկյալներին. «Իշխանությունները երեկվա հանրահավաքից հետո այլընտրանք չունեն: Դա հանրահավաքի մասնակից 100.000 մարդու, ինչպես նաեւ` այն մարդկանց պահանջն է, որոնք տարբեր պատճառներով չեն կարողացել մասնակցել հանրահավաքին»: