ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ Երեւանում` պատասխանելով լրագրողների հարցին, թե` Մադրիդյան սկզբունքներն արդյոք քննարկվե՞լ են ղարաբաղյան կողմի հետ, պատասխանել է. «Իհարկե` ոչ, որովհետեւ Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, հետեւաբար սկզբունքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չեն ներկայացվել պաշտոնապես Արցախի Հանրապետությանը: Այլ հարց է, որ մենք, բնական է, տեղյակ ենք այդ սկզբունքներին մեր գործընկերներից` Հայաստանի իշխանություններից` ՀՀ նախագահից, ՀՀ ԱԳ նախարարից, եւ այլն»: