Ո՞ւմն է «դաբրոն»

19/03/2011

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում անդրադառնալով մարտի 15-17-ը իր Բրյուսել կատարած աշխատանքային այցին, ասել է, թե ՀՀ կառավարությունն ունի լիակատար եւ բազմակողմանի աջակցություն ԵՄ բոլոր կառույցների կողմից: Ըստ նրա, ԵՄ-ի աջակցությունը լրջագույն հնարավորություն կտա Հայաստանի կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել այն բարեփոխումներին, որոնք իրականացնում է Հայաստանը: Տ. Սարգսյանը կառավարության անդամներին այդպիսով թերեւս փորձել է համոզել, որ «եվրոպաներից դաբրո» ունի եւ իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: